MENU
Գլխավոր » 2017 » Փետրվար » 22 » Տոնացույց Արորդաց
20:36
Տոնացույց Արորդաց

Ազգային տոները ազգի մեջ նորոգում են ցեղային հավատքի՝ սիրո, զորության, արյան հարազատության, հիշողության, շարունակելիության, հոգեձուլումի և այլ աստվածաշնորհ զգացողությունները:

 

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴ ԱՄԱՆՈՐ

          

ԱՄ (տարի) և ՆՈՐ .- Նոր տարի:

            Տոնը սկսվում է Գարնանային օրահավասարի՝ Արեգ ամսվա Արեգ օրվա (մարտի 21-ի) արևածագի դիմավորմամբ:

            Ամանորը բնական նոր պարբերության`տարվա սկիզբն է, որը խորհրդանշում է Վահագնի աստվածային ծնունդը: Հրածին հայերիս համար Վահագնի՝ Հուր Աստծո ծնունդը գլխավոր տոնն է: Այն գարնանամուտի՝ բնության նորոգման տիեզերական խորհուրդն է կրում իր մեջ: Ամանորի տոնակատարությունը Արարչական հուրը, որպես սնուցման ու զորացման աղբյուր, դիմավորելու ծիսական արարողություն է: Այդ օրը մենք, որպես հրածիններ, մեր մեջ նորոգում ենք Վահագնյա հուրի՝ զորության զգացողությունը:

Կատարվում է ծիրանենու տոնական ծառզարդար և ծիրանատունկ:   

Ծեսի անցկացման վայրը՝ Գառնի Մայր Տաճար:

 

ԶԱՏԻԿ

              Զատել, առանձնացնել:

            Տոնը սկսվում է Ամանորին (մարտի 21) հաջորդող լիալուսնի օրը և տևում է յոթ օր: Ծեսը կատարվում է տոնի կիզակետին՝ Արեգ օրը :

            «Զատիկը» Մայր Անահիտին նվիրված տոն է: Այն բնության բեղմնավորման խորհուրդն է կրում իր մեջ, իսկ տոնի խորհրդանիշը «հազարան հավքի» ածած բազմագույն ձվերն են: Տոնը ուղեկցվում է ավանդական ձվախաղով: «Զատիկը» մեր մեջ նորոգում է սիրո, մայրության և պտղաբերումի զգազցողությունը:

            Ծեսն անցկացվում է Մեծամոր ( Մեծ Մայր) պատմավայրի տարածքում:

 

Արևափառ

            Հունիսի 22՝ ամառային արևադարձ:

Այդ օրը նորոգում ենք մեր Աստվածների, Նախնյաց Ոգիների, ազնվական ցեղարմատի  նկամամբ մեր հավատքի զգացողությունները, հարաբերվում Արարչական զորությունների հետ:

Ծեսը սկսվում է Գառնի Մայր Տաճարում արևածագի ծիսական դիմավորմամբ:

 

ՎԱՐԴԱՎԱՌ

            ՎԱՐԴ և ՎԱՌՎԵԼ (սիրո գերագույն խորհրդով օծվել):

            Վարդավառը Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է: Վարդավառով մեր մեջ նորոգում ենք ասվածային սիրո զգացողությունը: Տոնի խորհրդանիշներն են՝ օծված վարդը և վարդաջուրը: Տոնը ուղեկցվում է ավանդական ուրախ ջրախաղով:

Տոնը շարժական է: Տոնվում է Զատիկից հետո 14-րդ Արեգ օրը:

           Ծեսն անցկացվում է Գառնի մայր տաճարում:

 

ՆԱՎԱՍԱՐԴ

 

            ՆԱՎ-ԱՍ-ԱՐԴ՝ Ուժի զորության հաստատում:

            Ըստ ավանդության, հազարամյակներ առաջ՝ օգոստոսի 11-ին համապատասխանող օրը Հայկ Նահապետը տապալեց Արարատը նվաճելու նկրտումով արշավող Բելին: Տոնն ուղեկցվում է Արագած լեռան գագաթ կատարվող ուխտագնացությամբ:

Գառնի Մայր Տաճարում կատարվում է Հայոց Ուժի հաղթության փառքի ջահվառում:

 

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

 

Խաղողօրհնեքը բերքահավաքի  տոն  է  և նվիրված  է  Մայր  Անահիտին, քանզի  նա  է հովանավորում  Արարատի  հողի  պտղաբերումը :

Ծեսի անցկացման վայրը՝ Գառնի Մայր Տաճար:

 

ՆԱԽՆՅԱՑ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ     Սուրբ խաչ     

            Տոնական ծեսը կատարվում է աշնանային գիշերահավասարին՝ սեպտեմբերի 21-ին:

Նախնյանց ոգեկոչման օրը մեր մեջ նորոգում ենք հավերժության զգացողությունը: Ուլի ավանդական զոհաբերությամբ հզորացնում ենք կապը Նախնյաց Ոգիների հետ:

Ծեսի անցկացման վայրը՝ Գառնի Մայր Տաճար:

 

ՄԻՀՐԻ ՏՈՆ

 

Տոնը նվիրված է Արտի Ասվածադիր Օրենքը հաստատող Արտավազդ-Միհր աստծուն:

úñ»ÝùÝ»ñÁ ³ñ¹³ñ ϳ٠³Ý³ñ¹³ñ ã»Ý ÉÇÝáõÙ. ûñ»ÝùÝ»ñÁ ÉÇÝáõÙ »Ý µÝ³Ï³Ý ϳ٠³ÝµÝ³Ï³Ý:

úñ»ÝùÁ Ù³ñ¹ÇÏ »Ý ë³ÑÙ³ÝáõÙ, ÇëÏ ûñÇݳã³÷áõÃÛáõÝÁª ²ñ³ñÇãÁ:

²ñÇ ò»ÕÇ ¿áõÃÛáõÝÁ ³ñ³ñáõÙÝ ¿, áõëïÇ Ý³ ³ñ³ñÙ³Ý ûñÇݳã³÷áõÃÛ³Ùµ å»ïù ¿ ³åñÇ:

Տոնը կատարվում է ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 22-ին: Այդ օրը մենք նորոգում ենք Արարչական օրինաչափությունների զգացողությունը մեր մեջ:

Ծեսը անցկացվում է Էրեբունու (Արին Բերդի) տաճարի տարածքում:

 

ՏՐՆԴԵԶ

            ԱՏՐ (կրակ) և ԴԵԶ. – կրակի դեզ:

           

            Տրնդեզը Աստվածային Երկունքի Հուրով բոցավառված խարույկն է:

Տրնդեզի տոնը Վահագնի ծնունդի նախապատրաստություն է: Այդ օրը օծվում ենք Տրնդեզյան սուրբ կրակի աստվածային հրով:

            Տրնդեզի սուրբ կրակը բորբոքվում է մեր օջախներից բերված փայտերով, որի ածուխները տարվում են տները` օջախները մաքրագործելու:

Տոնը սկսվում է Ամանորից (մարտի 21) քառասուն օր առաջ (փետրվարի 9) և տևում է յոթ օր: Ծեսը կատարվում է տոնի կիզակետին` փետրվարի 13-ին:

            Ծեսը անցկացվում է Կարմիր Բլուր բերդ-ամրոց հնավայրի տարածքում:

 

Կարգավիճակ: Արիական Հայաստան | Դիտումներ: 80 | Ավելացրեց՝: Admin | Рейтинг: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցում | Մուտք ]